DARVO

DARVO, անգլերեն հապավում (Deny, Attack, and Reverse Victim and Offender), նշանակում է՝ հերքել, հարձակվել, զոհին և հանցագործին տեղերով փոխել[1]։ Այսպես են անվանում հոգեբանական բռնության տիպիկ ռազմավարությունը (աբյուզիվ հարաբերություններ)[1][2][3][4]։ Հանցագործը սկզբից հերքում է, որ բռնությունը երբևէ տեղի է ունեցել, ապա հարձակվում է զոհի վրա՝ նրան պատասխանատվության ենթարկելու փորձի համար և պնդում, որ ինքը իրականում զոհ է տվյալ իրավիճակում, այդպիսով տեղերը փոխելով շփոթության մեջ գցում իրավապահներին[1][2][4]։ Սովորաբար դա ենթադրում է ոչ միայն հանցագործի կողմից իրեն զոհ ներկայացներլը, այլ նաև իսկական զոհին մեղադրելը[1][3]։ Այս մարտավարությունը հիշեցնում է որոշ մեխանիզմներ, որոնք փոխանցվել են ենթամշակութային ճանապարհով և պատճառ են հանդիսացել ինստիտուցիոնալ չարաշահումների, ինչպիսիք են էթնիկ այլատյացության դրսևորումները, որոնք հազարավոր տարիներ շարունակում են ակտուալ մնալ[5]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Абьюз вселенского масштаба: психологические аспекты внимания Путина к Украине». republic.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 «Freyd, J.J. (February 1997). "II. Violations of Power, Adaptive Blindness and Betrayal Trauma Theory"» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 Sarah J. Harsey, Eileen L. Zurbriggen, Jennifer J. Freyd Perpetrator Responses to Victim Confrontation: DARVO and Victim Self-Blame // Journal of Aggression, Maltreatment & Trauma. — 2017-07-03. — В. 6. — Т. 26. — С. 644–663. — ISSN 1092-6771. —
  4. 4,0 4,1 «Narcissistic Abuse Rehab - YouTube». www.narcissisticabuserehab.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Dean Phillip Bell Jews in the Early Modern World. — Rowman & Littlefield, 2008. — 322 с. — ISBN 978-0-7425-4518-2

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search